Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Օգոստոս 07,2010 00:00

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է ահաբեկչության դեմ պայքարին նվիրված 2009-ի տարեկան զեկույցը, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ամերիկյան արտաքին գերատեսչությունն արձանագրում է, որ ահաբեկչության դեմ պայքարի գործում Հայաստանն ու ԱՄՆ-ը նախորդ տարի համագործակցել են միմյանց հետ: Այդուհանդերձ, ինչպես նշված է զեկույցում, «լայնորեն տարածված կոռուպցիան նախկինի նման խոչընդոտել է օրենքների լիակատար կիրառմանը երկրում», ինչը, ամերիկյան կողմի գնահատմամբ, կարող էր բարելավել ահաբեկչության դեմ պայքարի գործում արձագանքելու Հայաստանի կարողությունը: ԱՄՆ-ի հետ հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում Հայաստանն ամերիկյան ինքնաթիռներին իրավունք է տվել օգտագործել իր օդային տարածքը, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վայրէջք կատարել տեղի օդանավակայաններում։ Պետդեպարտամենտը նշում է նաեւ, որ վերջին տարիներին Հայաստանը նկատելի առաջընթաց է գրանցել սահմանային անվտանգության ապահովման՝ թմրամիջոցների, նաեւ՝ մարդկանց առեւտրի դեմ եւ զանգվածային բնաջնջման զենքերի պատրաստման համար օգտագործվող նյութերի ներթափանցումն արգելելու գործում տարվող պայքարում: 2008-ին Հայաստանը վերանայել է փողերի լվացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանն առնչվող օրենսդրությունը, որի արդյունքում ընդլայնել է այն անձանց եւ ընկերությունների թիվը, ովքեր պարտավոր են հայտարարագրել կասկածելի գումարները Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիթորինգի կենտրոնում: Պետդեպարտամենտը 2009 թվականին արձանագրել է, որ Կենտրոնական բանկին հաջողվել է արձանագրել իր առաջին հաջողությունն այդ ոլորտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել