Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օգոստոս 06,2010 00:00

Լոնդոնում տեղի է ունեցել Ալցգեյմերի հիվանդության մասին պատմող օպերայի պրեմիերան, որի հեղինակն է ռուսական արմատներ ունեցող Ելենա Լանգերը: Ստեղծագործությունը հնչել է Լոնդոնի Թագավորական օպերայի դահլիճում: Երբ Լանգերը եւ լիբրետոյի հեղինակ Գլին Մաքսվելը աշխատում էին օպերայի ստեղծման վրա, «Opera Group» պրոդյուսերական ընկերության ղեկավար Ջեյմս Ֆուլջեյմսը առաջարկել է նրանց կապ հաստատել Լոնդոնի հոգեբուժական ինստիտուտի հետ: Դրանից հետո կոմպոզիտորը եւ բանաստեղծը մի քանի անգամ հանդիպել են գիտնականների հետ, մասնակցել են ներկայացումների, ինչպես նաեւ շփվել են հիվանդների, նրանց բարեկամների եւ բուժքույրերի հետ: Լանգերի խոսքերով՝ դա օգնել է ավելի իրական կերպարներ պատկերել: Հետաքրքիր է, որ գլխավոր դերակատարի բարեկամները տառապում են Ալցգեյմերի հիվանդությամբ:
Ստեղծագործության մեջ, որն ստացել է «Առյուծի դեմք» անվանումը, ներկայացվում է մի ծեր մարդու կյանք, ով հիվանդության պատճառով անընդհատ կորցնում է հիշողությունը: Ինչպես նաեւ ներկայացվում է հերոսի կնոջ եւ բժշկի վերաբերմունքը վերջինիս հանդեպ: Լանգերը չունի այնպիսի բարեկամներ, ովքեր տառապում են Ալցգեյմերի հիվանդությամբ: Սակայն, հիշողության ժամանակավոր կորստի պատճառով, Լանգերի մայրը չի ճանաչել սեփական աղջկան, ինչը, հեղինակի խոսքերով, օգնել է նրան հասկանալ, թե ինչ են զգում Ալցգեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց բարեկամները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել