Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 06,2010 00:00

Խաղի տարօրինակ կանոններ
Օգոստոսի 12-ին Երեւանում կայանալու է Սերժ Թանգյանի երկար սպասված համերգը: Բնականաբար, համերգին անհամբերությամբ սպասում են ոչ միայն Սերժի երկրպագուները, այլեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, որոնք առաջին անգամ հնարավորություն կունենան երգչի հետ շփվել վերջինիս պատմական հայրենիքում: Սակայն պարզվում է, որ այդ շփումը կարող է չստացվել, քանի որ օգոստոսի 12-ին կայանալիք Սերժ Թանգյանի մամուլի ասուլիսի պայմանները, մեղմ ասած, բավականին տարօրինակ են:
Մեդիամաքսը եւ Bravo.am-ը՝ համերգի կազմակերպիչ Deem Communications ընկերությունից, ստացել են հաղորդագրություն՝ մամուլի ասուլիսի հավատարմագրման կարգի վերաբերյալ: Պարզվում է, հավատարմագրման հայտում պետք է նշել այն հարցերը, որոնք լրատվամիջոցը ցանկանում է ուղղել Սերժ Թանգյանին: Բայց սա դեռ ամենը չէ. Deem Communications-ը նշում է, որ “ժամանակի սղության պատճառով երգիչը կարող է պատասխանել միայն իր կողմից ընտրված սահմանափակ քանակով հարցերի:
Այսինքն, նույնիսկ այն դեպքում, եթե նախապես ուղարկենք մեզ հետաքրքրող հարցը, չկա որեւէ երաշխիք, որ այն պատիվ կունենա ընդգրկվել Սերժ Թանգյանի կողմից ընտրված սահմանափակ քանակով հարցերի շարքում:
Բնականաբար, ցանկացած երգիչ եւ նրա մենեջմենթը, ինչպես նաեւ համերգի կազմակերպիչներն իրավունք ունեն ինքնուրույն սահմանել խաղի կանոնները: Որքան էլ այս կանոնները տարօրինակ թվան, դրանք վիճարկելն անիմաստ զբաղմունք է: Միայն այսպիսի հարց է առաջանում. իսկ միգուցե պետք չէ՞ անցկացնել Սերժ Թանգյանի մամուլի ասուլիսը: Միգուցե ավելի նպատակահարմար կլինի, որ Սերժը պարզապես գրավոր հաղորդագրություն ուղարկի հայաստանյան լրատվամիջոցներին. այդպես նա կխնայի իր սուղ ժամանակը եւ կանդրադառնա միայն այն հարցերին, որոնց մասին ցանկանում է խոսել:
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստան եկան ռոքի գերաստղեր Jethro Tull-ը, Uriah Heep-ը, Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Deep Purple-ը: Նրանցից ոչ մեկը նախօրոք չէր պահանջել ներկայացնել հարցերը, եւ բոլորը իրենց ասուլիսներում համբերատար պատասխանում էին բոլոր հարցերին՝ նույնիսկ այն դեպքում, երբ հարցերը տհաճ էին:
Հավատարմագրման կարգն անընդունելի համարելով հանդերձ՝ մենք նախապես կուղարկենք մեր հարցը Սերժ Թանգյանին: Մենք ունենք շատ կարեւոր մի հարց եւ այդ պատճառով է, որ կենթարկվենք խաղի առաջարկված կանոններին: Սակայն, եթե ժամանակի սղության պատճառով երգիչը չկարողանա պատասխանել մեր հարցին, մենք կհրապարակենք այն՝ հետեւությունները թողնելով մեր ընթերցողներին:
ԱՐԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
bravo.am
Իսկ մենք դեռ բողոքում ենք մեր չինովնիկներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031