Հինգշաբթի օրը Ղրղըզստանի Իսսիկ-Կուլի մարզից դեպի մայրաքաղաք Բիշքեկ էին շարժվել երկրի նախագահի նախկին թեկնածու Ուրմատ Բարիկտոբասովի կողմնակիցները, որոնք մտադիր էին մասնակցել ընդդիմության նախաձեռնած ժողովին: Գործարար Բարիկտոբասովը 2005թ. «Կակաչների հեղափոխությունից» եւ նախկին նախագահ Ասկար Ակաեւի՝ Ղրղըզստանից կատարած փախուստից հետո, երկրի նախագահական ընտրությունների ժամանակ, որպես ընդդիմության թեկնածու Կուրմանբեկ Բակիեւին այլընտրանք իր թեկնածությունն էր առաջադրել: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրա թեկնածության գրանցումը հենց նախընտրական արշավի ընթացքում չեղյալ էր համարել՝ վկայակոչելով նրա երկքաղաքացի լինելու հանգամանքը: Այդ որոշումից հետո թեկնածուի կողմնակիցներն անգամ գրավել էին երկրի կառավարության շենքն ու պահել մի քանի ժամ: Այդ փաստի առիթով քրգործ էր հարուցվել, իսկ Բակիրտոբասովը մեղադրվել էր իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ անելու մեջ ու նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Անցած տարիներին նա թաքնվել էր արաբական երկրներում, բայց այս տարի, Բակիեւի տապալումից հետո, վերադարձել է Ղրղըզստան ու իշխանություններից պահանջել՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Newsru-ի մատուցմամբ, Բարիկտոբասովին աջակցող կարգախոսներով «զինված» նրա կողմնակիցները շուրջ հարյուր միկրոավտոբուսներով եւ մեքենաներով շարժվել են դեպի Բիշքեկ: Ավտոճանապարհային ոստիկանությունը փորձել է շարասյունը կանգնեցնել, բայց՝ ապարդյուն: Բիշքեկում շարունակվում են Բարիկտոբասովի կողմնակիցների նախաձեռնած հանրահավաքները, ուր գնալով ավելի մեծ բազմություն է հավաքվում: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, թե «ժամանակավոր կառավարությունը վարկաբեկել է իրեն» եւ պետք է հեռանա: Ենթադրվում է, որ Ղրղըզստան վերադարձած Ուրմատ Բարիկտոբասովը նախագահական հավակ