Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հեճուկս Հյուսիսային Կորեայի

Օգոստոս 06,2010 00:00

Չնայած Հյուսիսային Կորեայի կողմից հնչած սպառնալիքներին, Հարավային Կորեան Դեղին ծովում, Հյուսիսային Կորեայի ծովային սահմանի մոտ հակասուզանավային խոշորամասշտաբ վարժանքներ է սկսել: Նախատեսվում է, որ ուսումնական զինավարժություններին, որոնք տեւելու են հինգ օր, մասնակցելու է 4500 զինծառայող: BBC-ի մատուցմամբ, Փխենյանը Հարավի զորավարժությունները սադրանք է որակել:
Հարավկորեացիների նախաձեռնած նոր զինավարժությունները հաջորդում են ամերիկյան ռազմածովային նավատորմի հետ համատեղ անցկացված զորավարժություններին, որոնց մասնակցել էին 29 նավ եւ 50 ինքնաթիռ: Թեեւ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, թե զինավարժություններն անցկացվելու են Հյուսիսի սահմանային գծից հեռու եւ կրում են պաշտպանական բնույթ, այդուհանդերձ, դրանց ընթացքում ռազմական արկեր են կրակվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել