ՀՀ կառավարության կողմից 2009-ին լավագույնը ճանաչված Տավուշի մարզի 62 համայնքներում, 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ, փաստացի մուտքագրվել է 984,1 միլիոն դրամ եկամուտ, որը կազմում է առաջին կիսամյակի համար նախատեսվածի 96,5 տոկոսը, իսկ սեփական եկամուտներից հավաքագրվել է 224,1 միլիոն դրամ, որը առաջին կիսամյակում նախատեսվածի 87,5 տոկոսն է:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին 2 ամիսներին նկատվում է սեփական եկամուտների հավաքագրման մակարդակի նվազում: Մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության տվյալներով՝ հուլիսի 1-ի դրությամբ Աճարկուտ համայնքում ընդհանրապես հողի հարկ չի հավաքագրվել, փոխադրամիջոցների, շենքերի եւ շինությունների գույքահարկի գծով մուտքեր չունեն Զորական, Կիրանց, Հովք, Վազաշեն, Աղավնավանք, Իծաքար, Ջուջեւան համայնքները: