Նոյեմբերյանի զինկոմ Անդրանիկ Հարությունյանի եւ նրա չծառայած որդու մասին մայիսի 28-ի եւ օգոստոսի 4-ի մեր հրապարակումներին արձագանքել է Նոյեմբերյանի զինկոմիսարիատը: Պարզվում է, որ զինկոմ Հարությունյանը հուլիսի 23-ից արձակուրդում է, իսկ հուլիսի 29-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է արձակել նրան աշխատանքից ազատելու եւ «կադրերի տրամադրության տակ թողնելու» մասին: Այժմ Նոյեմբերյանի զինկոմի պարտականությունները ժամանակավորապես կատարում է մայոր Գարիկ Գոգինյանը: