Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն բանը չի՞

Օգոստոս 06,2010 00:00

«Առավոտ» օրաթերթի օգոստոսի 5-ի համարում տպագրված «ՀՔԾ-ն վաճառում է իր ջիփ X5-ը» վերտառությամբ հրապարակման մեջ նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:
Աղավաղված են ներկայացվել ինչպես մեքենայի սեփականատիրոջ, այնպես էլ մեքենայի գնի հետ կապված տվյալները:
Այսպես. սույն մեքենան պատկանում է ոչ թե Հատուկ քննչական ծառայությանը, այլ հանդիսանում է Հատուկ քննչական ծառայության աշխատակցի անձնական սեփականությունը եւ օգտագործվում է վերջինիս կողմից ծառայողական նպատակներով, ուստի եւ տեղադրված են պետհամարանիշներ՝ օրենքով սահմանված կարգով, օպերատիվ-ծառայողական նպատակներով:
Թերթում պատկերված ավտոմեքենայի նկարից պարզ երեւում է դրա արտադրության տարեթիվը (2004թ.) եւ այսօր ավտոմեքենաների շուկայական գներին նույնիսկ անտեղյակ մարդը գիտի, որ նման մեքենաները գնահատվում են ՀՀ դրամին համարժեք ընդամենը մի քանի հազար դոլար: Կարծում ենք, որ, նյութը հրապարակելուց առաջ, կարելի էր թերեւս պարզել մեքենայի տիրոջ իսկությունը, նմանատիպ մեքենաների գինը եւ հանիրավի աստղաբաշխական գումարներ չվերագրել Հատուկ քննչական ծառայությանը՝ ճգնաժամի պայմաններում ծախսելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել