Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈԶԻ ՈՒ ՄԱՐԴՈՒ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Օգոստոս 06,2010 00:00

Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի հավաստմամբ, մարդու եւ խոզի օրգաններն իրար շատ նման են: Այդ է պատճառը, որը ամբողջ աշխարհում խոզի տարբեր օրգաններ մարդուն փոխպատվաստելն ընդունված  ու կիրառելի է, բայց չգիտես ինչու՝ Հայաստանում դեռ նման պատվաստում չի գրանցվել: Ինչո՞ւ: Ըստ փոխնախարարի՝ այն նոր-նոր է մտնում մեր կյանք:  Թեեւ խոզի երիկամը մարդու երիկամից փոքր է, բայց փոխնախարարը երեկվա ասուլիսում վստահեցրեց՝ դրանից վնաս չկա. «Մեծ է, թե փոքր, կարեւորն այն է, որ այն իր ֆունկցիան կատարում է, ասենք փոքր երիկամն ավելի երկար կաշխատի, բայց ֆունկցիան ամբողջությամբ կկատարի»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ մարդը խոզի հետ կապվածություն չի՞ ունենա նրա օրգանները կրելով, պարոն Դարբինյանն էլ խոստացավ ուսումնասիրել, ապա  հավելեց, որ երիկամից բացի, իրար շատ նման են նաեւ խոզի ու մարդու սիրտը, փայծախը, տարբեր է միայն լյարդը. «Հիմա մեր մասնագետները վերապատրաստվում են ու շատ հեռանկարային է՝ հետագայում մենք էլ կպատվաստենք, ընդ որում՝ ի տարբերություն աշխարհի շատ  երկրների բժիշկների, մեր բժիշկները հիմնականում գործում են ուղեղով»:
Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց մարդու օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հայկ Դարբինյանը պարզաբանեց, որ փոփոխությունը վերաբերում է արհեստական եւ կենդանիների օրգանիզմներից  վերցված օրգաններին. «Երբ օրգանը փոխպատվաստվում է մարդու մարմին ու արյան շրջանառություն չի կատարվում, դա կոչվում է իմպլանտացիա, իսկ մեր օրենքում այն փոխպատվաստում էր նշված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել