Լրահոս
Օրվա լրահոսը

Խուճապ ցորենի շուկայում

Օգոստոս 06,2010 00:00

Ռուսաստանի կառավարության երեկ` օգոստոսի 5-ին կայացրած որոշումը, որով մինչեւ տարեվերջ արգելափակվել է ցորենի արտահանումը երկրից, համաշխարհային շուկայում իսկական խուճապ է առաջացրել: Փարիզի եւ Չիկագոյի բորսաներում ցորենի մեկ տոննայի գինը բարձրացել է  մինչեւ 290 դոլար մեկ տոննայի համար, ինչը  մոտ 50 տոկոսով ավելի բարձր է, քան երկու օր առաջ՝ տեղեկացնում է news.am-ը:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, որ մտցրած արգելքը ժամանակավոր բնույթ կունենա, իսկ նրա մամուլի խոսնակի խոսքով, հացահատիկի արտահանման նկատմամբ սահմանված արգելքը ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ից եւ կտեւի մինչեւ տարեվերջ:
Ռուսաստանը հացահատիկի արտահանմամբ 4-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում՝ Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից եւ Կանադայից հետո: Ռուսական ցորենի հիմնական գնորդներն են Եգիպտոսը, Լիբիան, Սիրիան, Հայաստանը: Մասնավորապես, Հայաստանը Ռուսաստանից տարեկան ներկրում է 300-400 հազար տոննա հացահատիկ:
Ավելի վաղ news.am-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի եվրոպական հատվածում մեկ ամսից ավելի տեւող երաշտը վնասել է ավելի քան 27 շրջաններ, որտեղ նաեւ  արտակարգ դրություն է մտցվել։ ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը քչացրել է հացահատիկի բերքի կանխագուշակման թվերը՝ 90 մլն տոննայից հասցնելով 70-50 միլիոն տոննայի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել