Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետարաններում կրճատումներ են սպասվում

Օգոստոս 06,2010 00:00

«Հարցը դեռեւս քննարկվում է եւ ամենեւին էլ պարտադիր բնույթ չի կրում, ինչպես որ դա ներկայացվում է ԶԼՄ-ներում»,- երեկ panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կառավարության աշխատակազմի ղեկավարի հատուկ գրությանը, որ հասցեագրված է բոլոր մարզպետներին, պարզաբանեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ ուղարկված գրության մեջ առաջարկվում էր մոտ 10 տոկոսով կրճատել մարզպետարանների հաստիքների ցուցակները, ինչն էլ որոշակի լարվածություն էր առաջացրել մարզպետարանների աշխատակիցների շրջանում: Ս. Սահակյանն ընդգծել է, որ այդ գրությունը քննարկվում է, թեեւ ինքն էլ այն կարծիքին է, որ մարզպետարաններում, իրոք, ուռճացված են հաստիքացուցակները եւ որոշակի կրճատման են ենթակա: Թե կոնկրետ ո՞ր հաստիքներն են կրճատվելու, նա դժվարացել է ասել, բայցեւ նշել, որ դիտարկվում են գրեթե բոլոր վարչությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել