Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննվել են զինծառայողներ

Օգոստոս 06,2010 00:00

ՀՀ պաշտպանության նախարարությունից երեկ տեղեկացրին, որ հուլիսի 28-ին թիվ 36534 զորամասի մարտական դիրքերից մեկում, նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանի եւ ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի, Գարեգին Հովսեփյանի ու Արտեմ Մանասյանի դիակները հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Կատարվել են անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի եւ դիակների զննության, նշանակվել են 6 դիակների դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաեւ թվով 10 դատաձգաբանական, թվով 3 դատակենսաբանական փորձաքննություններ: Ըստ պաշտպանության նախարարության, որպես վկաներ հարցաքննվել են մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ, սպաներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքին առնչվող որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով։ Քրեական գործի նախաքննությունը ՀՀ ՊՆ ՔԾ հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում շարունակվում է։ Նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՊՆ ՔԾ պետի որոշմամբ ստեղծված քննչական խումբը։ Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքին առնչվող բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր բոլոր վարկածները եւ Կարո Այվազյանի զորակոչի օրինականությունն ստուգելու համար։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել