Կալիֆոռնիայում ապրող եւ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների՝ Թուրքիայից իրենց նախնիների կորցրած սեփականության փոխհատուցման պահանջով դատական հայցի նկատմամբ արձագանքները Թուրքիայում միանշանակ չեն: Այդ մասին news.am-ի հետ զրույցում նշել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալչըն: Նրա խոսքով, իհարկե, կան արմատական տրամադրված անձինք, որոնք հայերին մեղադրում են այն բանում, որ նրանք ոտնձգություններ են անում «թուրքական հողերի» նկատմամբ, թուրքերից խլում են ունեցվածքը եւ այլն, բայց մեծամասնությունը նորմալ է վերաբերվում: «Վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ հայազգի դեմքերը, որ համապատասխան փաստաթղթեր ունեն, սեփականության հայց են ներկայացրել եւ ստացել այն»,- ասել է նա: