Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Օգոստոս 06,2010 00:00

«Մենք սպասում ենք, որ արդար քննություն տեղի կունենա, եւ արդար պատիժ կկրեն մեղավորները, արդար եւ դաժան պատիժ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսելով  բանակում տեղի ունեցած դեպքերի մասին՝ ասել է  ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Դաշնակցական  գործիչը նաեւ ասել է. «Մենք վստահ ենք, որ պաշտպանության նախարարը ընդունակ է այս հարցում գնալ կտրուկ քայլերի: Ոչ միայն ընդունակ է, այլեւ պարտավոր է»: Ըստ Վահան Հովհաննիսյանի, այսօր բանակում իրավիճակն այնպիսին չէ, ինչպիսին 90-ական թվականների սկզբին կամ կեսերին էր, երբ համերաշխություն էր տիրում, կար հարգանք սպաների ու զինվորների միջեւ. «Եկավ ժամանակ, երբ այդ գիտակցությունը փոխվեց, որովհետեւ դրսից բանակ սկսեցին թափանցել անընդունելի ու հոռի բարքերը, ուժեղը սկսեց տիրել: Ոչ թե օրենքը, ոչ թե բանակային կանոնը ու սպային ենթարկվելու անհրաժեշտությունը, այլ ուժեղի, գողականի, բանտում կապեր ունեցողի կամքը սկսեց բանակում տիրող դառնալ: Բնական է, սա համատարած երեւույթ չէ, բայց, այնուամենայնիվ, որոշ դեպքերում երեւում է: Նման երեւույթներ կան բոլոր բանակներում, բայց բոլոր բանակներում նման բաների դեմ պայքար կա: Մենք այդ պայքարն ենք պահանջում իշխանություններից եւ հատկապես պաշտպանության նախարարությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել