Հայաստանի առաջատար շախմատիստները հաջող են հանդես գալիս այս օրերին տարբեր երկրներում անցկացվող միջազգային ներկայացուցչական մրցաշարերում:
Հունաստանի Կավալա քաղաքում ընթացող օփենում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 5,0 հնարավորից 4,5 միավորով եւս երկու շախմատիստի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույն մրցաշարում Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանն իրենց անվան դիմաց գրանցել են 3,5-ական, Էլինա Դանիելյանն ու Վահե Բաղդասարյանը՝ 3,0-ական, իսկ Նելլի Աղինյանը՝ 2,5 միավոր:
Իսկ Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկած բաց մրցաշարում չորրորդ տուրից հետո հինգ առաջատարների մեջ է գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը: Նրանք բոլորն էլ հարյուր տոկոսանոց արդյունք ունեն: