Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՀՈՒԿՆԵՐԻ ՀԱԼԱԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Օգոստոս 05,2010 00:00

 Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի Կրեֆելդ քաղաքի Լինն դղյակ-թանգարանի կայքէջը հայտնում է այնտեղ ընթացող «Ֆրիդրիխ Շպեն եւ վհուկների որսը Նիժնի Ռեյնում» ցուցահանդեսի մասին:
Ցուցահանդեսում ներկայացված են միջնադարյան կտտանքների գործիքներ եւ հին գիրք-հրահանգներ այն մասին, թե ինչպես է պետք հաշվեհարդար տեսնել կախարդության եւ հմայության մեջ մեղադրվող կախարդների հետ: Ռեյնի մարզում պատերազմների եւ ժանտախտի համաճարակի միջնադարյան դարաշրջանում բոլոր աղետների պատճառ էին համարվում վհուկները եւ կախարդները, ովքեր «գաղտնի եւ արատավոր կապ ունեին սատանայի հետ»: Վհուկների որսն ակտիվացավ 1486թ. «Վհուկների մուրճ» հայտնի տրակտատի լույս ընծայումից հետո, որը յուրօրինակ հրահանգ է «սատանայի դավերի եւ նրա նողկալի զորքի» դեմ պայքարի մասին: Կրեֆելդի ցուցահանդեսը նվիրված է նաեւ հիսուսյան հոգեւորական, աստվածաբանության պրոֆեսոր Ֆրիդրիխ Շպեի կյանքին եւ գործունեությանը, ով վհուկների որսի հայտնի հակառակորդ էր:
qahana.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել