ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեն ստուգում է անցկացնում օկուլտիստական ծեսի ընթացքում անզգուշության հետեւանքով պատճառված մահվան կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է տարածաշրջանային գերատեսչության մամլո ծառայությունը:
Պարզվել է, որ 1980թ. եւ 1983թ. ծնված երկու ընկեր տեւական ժամանակ հետաքրրվել են միջնադարյան սլավոնական մշակույթով, ուսումնասիրել պատմություն, զենք, զբաղվել սուսերամարտով: Դրանից բացի, նրանցից մեկը հետաքրքրվել է կրոնով, օկուլտիզմով, հին ծեսերով, հավաքել օկուլտիզմին նվիրված գրականություն:
Օրերս տղամարդկանցից մեկը որոշել է Վելիկոուստինսկի շրջանի անտառում օկուլտիստական ծես կատարել, ինչն արվում է հողում լիովին թաղումով: Համոզելով ընկերոջը, որ մտածվածը բացարձակապես անվտանգ է, քանի որ հողում թաղվածը շնչելու էր ծալքավորված խողովակի միջոցով, որի մի ծայրը ենթադրվում էր հողից դուրս թողնել, երիտասարդը մտել է նախապես փորված փոսը եւ խնդրել իրեն թաղել:
Լիովին համոզված լինելով, որ դա անվտանգ է, տղամարդը ծածկել է ընկերոջը հողով եւ, մեկ անգամ եւս համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, հեռացել է ծիսակատարության վայրից: Մեկուկես ժամ անց վերադառնալով՝ ընկերոջը գտել է մահացած: Ըստ դատաբժշկական փորձաքննության ակտի՝ մահվան պատճառ է դարձել դեկոմպրեսիոն ասֆիքսիան՝ առաջացած հողի ճնշումից պարանոցի, կրծքավանդակի եւ որովայնի օրգանների վրա:
Ըստ ստուգման արդյունքների, կընդունվի որոշում՝ քրեական գործի հարուցման կամ մերժման մասին:
qahana.am