Լրահոս
Օրվա լրահոսը

Անհաջող մրցելույթները շարունակվում են

Օգոստոս 05,2010 00:00

Մյունխենում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի 50-րդ առաջնությունում անհաջողությունները շարունակում են հետապնդել հայաստանցի նշանառուներին: Վերջին երկու օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Բախտամյանն իր նախընտրած 10 մետր՝ ատրճանակ մրցաձեւում, որից 2004 թվականին Աթենքում կայացած օլիմպիական խաղերում քիչ էր մնում ոսկե մեդալ նվաճեր, այս անգամ 577 միավորով բավարարվեց 28-րդ տեղով: Ավելի վատ արդյունքներ ցուցադրեցին մեր մյուս երկու հրաձիգները: Նորայր Առաքելյանը 94-րդն էր, իսկ Անդրանիկ Փիլոսյանը՝ 98-րդը: Լավ է, որ նրանք տեղ են զբաղեցրել առաջին հարյուրի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել