Լեհաստանի Չոտովա քաղաքում երեքշաբթի մեկնարկեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների Եվրոպայի տղաների եւ աղջիկների առաջնությունը:
Մեկնարկային տուրում Հայաստանի չորս ներկայացուցիչներից հաջողությունն ուղեկցեց միայն Հրայր Սիմոնյանին: Նա սպիտակներով պարտության մատնեց բելգիացի Ստեֆ Ստուրսին: Տղաների մրցաշարի մասնակից մեր մյուս շախմատիստներն իրենց անվան դիմաց կես միավոր գրանցեցին: Ռոբերտ Սիմոնյանը միավորը բաժանեց Թոմս Կանտանսի (Լատվիա), իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ Ժոզեֆ Ստրակայի (Սլովակիա) հետ: Իսկ ահա մեր միակ աղջիկը՝ Անի Խաչատրյանը, պարտվեց Չեխիայի ներկայացուցիչ Թերեզա Օլսարովային:
Երեկ կայացավ երկրորդ տուրը: