Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգայնամոլությունը թունավորում է բոլորիս»

Օգոստոս 05,2010 00:00

Ըստ panorama.am-ի՝ թուրքական երաժշտական ընկերությունները միջոցներ են ձեռնարկում հեղինակային երգի հայ կատարող Ռուբեն Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը ձեռք բերելու համար: «Թուրքական ընկերությունները հերթ են կանգնած թուրքական շուկայում ներկայացնելու Ռուբեն Հախվերդյանի երգերը»,- գրում է Hurriyet Daily News & Economic Review-ն:
Թերթի հայազգի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն զրուցել է հայ երգչի հետ՝ Հայաստանում, նրա տանը։ «Երջանիկ եմ, որ իմ երգերը ներկայացվում են տարբեր լեզուներով»,- ասել է Հախվերդյանը:
Երգիչը պատմել է, որ Թուրքիայում իր կատարումների պահանջարկը մեծ է, ինչը, ըստ պարբերականի, մշակութային կապերի զարգացման նշան է: «Սահմանը փակ է, բայց փոխադարձ մշակութային կապեր կան»,- նկատել է Հախվերդյանը: Վերջինս նշել է, որ մեր ժամանակակից հայ երգիչները «գողանում են թուրքական ու ադրբեջանական երաժշտությունը: Անցյալում հայկական երգերը գողացել են Թուրքիայում եւ Ադրբեջանում, բայց այժմ այդպես են վարվում Հայաստանում: Սա մեծ սխալ է, մենք չպետք է կրկնենք նույնը»,- հավելել է Հախվերդյանը՝ շեշտելով, որ Հայաստանում շատերը չեն համաձայնի իր այս տեսակետին:
Երգիչը գնահատել է թուրք մտավորականների՝ երկու երկրների հաշտեցմանն ուղղված քայլերը: «Եկեք հեռու մնանք ազգայնամոլությունից: Ազգայնամոլությունը թունավորում է բոլորիս»,- ասել է Հախվերդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել