Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ

Օգոստոս 05,2010 00:00

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Կոսովոյի հարցով Անվտանգության խորհրդի նիստում քննադատել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ֆիլիպ Պարեմի հայտարարությունը, որով վերջինս Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների անունից հակամարտությամբ սպառնացել էր Սերբիային, եթե վերջինս չփոխի Կոսովոյի վերաբերյալ իր դիրքորոշումը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, Պարեմը նման հայտարարություն էր արել ՄԱԿ-ի ԱԽ-ում Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմիչի ելույթից անմիջապես հետո: Վուկ Երեմիչը ԱԽ-ին կոչ էր արել Կոսովոյի հիմնախնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ բանակցությունների միջոցով՝ հավելելով, որ Բելգրադը որեւէ պայմանով չի ճանաչի խռովարար երկրամասի անկախությունը: Ի պատասխան բրիտանացի դիվանագետի հայտարարության, Չուրկինը կասկած էր հայտնել, թե բրիտանացի Պարեմը լիազորված է Սերբիայի կառուցողական եւ հավասարակշիռ առաջարկների առնչությամբ Կոսովոն ճանաչած բոլոր երկրների անունից նման հայտարարություններ անել: Նա նաեւ հայտարարել է, թե Ռուսաստանը չի ճանաչի Կոսովոյի անկախությունն ու շեշտել էր, թե Կոսովոն չի կարող հավակնել ո՛չ ՄԱԿ-ի անդամ դառնալուն, եւ ո՛չ էլ Սերբիայի տարածքային ամբողջականությունը հաստատող ՄԱԿ-ի թիվ 1244 բանաձեւի վերանայմանը: Չուրկինն ակնարկել է, որ այդպիսի որոշումներն ընդունվում են ՄԱԿ-ի ԱԽ-ում, իսկ Ռուսաստանը այդ դեպքում կօգտագործի վետոյի իր իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել