Վերջին երկու օրերի ընթացքում Պակիստանի Կարաչի խոշոր քաղաքում տեղի ունեցած փողոցային անկարգությունների արդյունքում ավելի քան 60 մարդ է սպանվել եւ 150-ը՝ վիրավորվել: BBC-ի մատուցմամբ՝ բախումների ընթացքում տասնյակ ավտոմեքենաներ եւ խանութներ են այրվել: Մարդիկ վախենում են փողոց դուրս գալ, քաղաքում շատ խանութներ եւ շուկաներ փակ են: Երկուշաբթի օրը Կարաչիում իրավիճակը կտրուկ լարվել էր այն բանից հետո, երբ անհայտ անձինք սպանել էին երկու հակամարտող կուսակցություններից մեկը ներկայացնող պատգամավորին: Պակիստանի ՆԳՆ-ն որոշել է կտրուկ միջոցներ ձեռնարկել. Կարաչիում տեղակայված հատուկ նշանակության ստորաբաժանումներին հրամայվել է նոր բախումների դեպքում անկարգությունների մասնակիցների վրա կրակ բացել: