Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 11 500 դիմորդ կդառնա ուսանող

Օգոստոս 05,2010 00:00

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կայքէջից՝ երեկ ԿԳՆ-ում տեղի է ունեցել Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Լեռնային Ղարաբաղին հատկացված նպատակային տեղերի հատկացման եւ  ՀՀ պետական բուհերի անվճար եւ վճարովի տեղերի անվանական ցանկերի հաստատման վերաբերյալ հարցերը:
 ՀՀ կրթության եւ գիտության նախարար, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախորդ տարվա համեմատությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերն ավելացել են 10-ով:  ԼՂՀ-ին հատկացված 70 տեղը լրացվել է հետեւյալ համամասնությամբ. 16 դիմորդ ընդունվել է ներբուհական, իսկ 44-ը՝ միասնական քննությունների արդյունքներով: 10 տեղ հատկացվել է ՀՀ ոստիկանական ակադեմիային: Հանրապետական ընդունող հանձնաժողովը հաստատեց նաեւ  ՀՀ բուհերի անվճար եւ վճարովի տեղերի անվանական ցանկերը եւ տրամադրեց բուհերին՝ հրապարակելու համար: Այս տարի ՀՀ պետական բուհեր են ընդունվել շուրջ 11 500 դիմորդներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել