Երեկ ժամը 16.00-ի սահմաններում ՀՀ բուհերի ռեկտորներին ուղարկվեցին բուհական ընդունելության անցողիկ միավորների ցուցակները: Դրանք կփակցվեն բոլոր բուհերում: Երեկոյան անցողիկ միավորների ցուցակները տեղադրվեցին նաեւ ԿԳՆ-ի եւ ԳԹԿ-ի կայքէջերում (edu.am եւ atc.am): Յուրաքանչյուր դիմորդ կարող է, իր անձնական կոդը հավաքելով, ԳԹԿ-ի կայքից՝ atc.am, տեղեկանալ, թե ինքը որ բուհ է ընդունվել:
Ինչպես եւ կանխատեսում էին ԳԹԿ-ի պատասխանատուները, անցողիկ միավորները բավականին ցածր են: Արդյունքում բժշկական համալսարան, կամ ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարբեր բաժիններ կարող են ընդունվել միասնական քննություններից ընդամենը դրականի շեմը հաղթահարած դիմորդները: