Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

3 ՄԱՀ՝ ԽԱՆԴԻ՞ ՀՈՂԻ ՎՐԱ

Օգոստոս 05,2010 00:00

Ալբերտ Տեր-Սարգսյանին, ով մեղադրվում է  Կարինե Հակոբյանի սպանության մեջ, օգոստոսի 3-ին մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա ամուսնու եւ 8-ամյա դստեր՝ 2008թ. տեղի ունեցած սպանության մեջ, նաեւ այս տարվա սկզբին Սանսեթ փողոցում մարմնավաճառուհու վրա հարձակվելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք news.am-ից՝ հղում անելով «Los Angeles Times»-ին: Ամերիկյան  պարբերականը մանրամասն ներկայացրել է գործի մանրամասները, որ ցնցել էր Լոս Անջելեսի հայ համայնքին: Ըստ աղբյուրի՝ Տեր-Սարգսյանը ԱՄՆ է եկել մոտ 10 տարի առաջ: Տեր-Սարգսյանն ու նրա կինը դարձել են Սաֆարյան-Հակոբյան զույգի մտերիմ բարեկամը: 2008թ. կեսերին Խաչիկ Սաֆարյանը խոստովանել է Տեր-Սարգսյանին, որ սիրավեպ է ունեցել այլ կնոջ հետ: Տեր-Սարգսյանը սիրահարված է եղել Կարինե Հակոբյանին եւ փորձել է օգտվել իրավիճակից: Սակայն, երբ դավաճանությունը բացահայտվել է, Կարինե Հակոբյանը չի բաժանվել ամուսնուց: Դա վրդովեցրել է Տեր-Սարգսյանին, որն անցել է վճռական գործողությունների: Սաֆարյանը երկիրը լքելու անանուն սպառնալիքներ է ստացել: Մի քանի օր անց նա եւ դուստրը սպանվել են: Սպանությունից հետո էլ Տեր-Սարգսյանը հետապնդել է Կարինե Հակոբյանին, սակայն ապարդյուն: Ոստիկանությունը կարծում է, որ կնոջ մերժումն էլ եղել է նրան սպանելու պատճառը: Ալբերտ Տեր-Սարգսյանի վրա կասկած է առաջացել, երբ նրա ղեկավարը ոստիկանությանը հայտնել է, որ նրա մոտ զենք է տեսել: Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում մարտի 26-ին սպանվել էր Կարինե Հակոբյանը: Պարանոցի հատվածում հրազենային վնասվածքով դին հայտնաբերել էր նրա 14-ամյա դուստրը: 2008թ. դեկտեմբերի 11-ին սպանվել էին նրա ամուսինը՝ Խաչիկ Սաֆարյանն ու դուստրը՝ 9-ամյա Լուսինե Սաֆարյանը: Հակոբյանն ու Սաֆարյանն ամուսնացել էին Երեւանում եւ 2003թ. տեղափոխվել ԱՄՆ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել