Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԻԻՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Օգոստոս 05,2010 00:00

ՊԵԿ տեղեկատվության բաժնից երեկ տեղեկացանք, որ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս, «Ֆիրմա Նյու» մաքսային պահեստում քաշի անհամապատասխանություն են արձանագրել «Օրանժ Արմենիա» եւ «Ֆելիքս-Ալեքս» կազմակերպությունների անունով ներմուծված բեռի արտաքին տեսողական զննության ժամանակ: Պարզվել է, որ առանց մաքսային ապահովման միջոցը վնասելու՝ հնարավոր է եղել կողպեքը քանդելու միջոցով բացել բեռնախցիկը: Արդյունքում պարզ է դարձել, որ բեռի քաշը (ալյումինե լարեր եւ ավտոմեքենայի խլացուցիչներ) շուրջ 1,5 տոննայով պակաս է՝ մաքսակետում արձանագրված քաշի համեմատ: Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Նույն վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսակետում բացահայտել են մաքսանենգության այլ դեպքեր եւս. կանխվել է շուրջ 50գ թմրամիջոցի ապօրինի ներկրումը ՀՀ: Մի դեպքում՝ թմրանյութը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանած քաղաքացի Ալիռեզա Ալիմիռեզայի Մուհամմադի մոտ. վերջինս  թմրանյութը (սեւ գույնի ափիոնանման զանված) թաքցրել էր տաբատի գրպանում: Մեկ այլ իրանցի էլ՝ Էյվազի Բուչլուի Ամիր Գալամալին, փորձել էր թմրանյութը թաքցնել կոշիկի մեջ: Հարուցվել է քրեական գործ: Իրանի քաղաքացիները կալանավորված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել