Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԳԵՆԵՐԱԼԸ» ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Օգոստոս 05,2010 00:00

Աշոտ Օրգենալի Ղազարյանը, ներկայանալով որպես գեներալ եւ մեծ կապեր ունեցող անձնավորություն, չարաշահել է քաղաքացուհի Թերեզա Բ.-ի վստահությունն ու ՀՀ վճռաբեկ դատարանում նրա օգտին որոշում կայացնելու պատրվակով՝ 2007թ. հոկտեմբերին մաս-մաս վերցրել է ընդհանուր առմամբ 20 000 ԱՄՆ դոլար եւ խաբեությամբ տիրացել դրանց:
Խարդախության փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, եւ Ա. Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ Աշոտ Ղազարյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ եւս, ովքեր կարող են դիմել ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին՝ զանգարահարելով 56-02-02, 57-02-02, 52-02-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել