Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ ՉՈՐՍ ՀՈԳՈՒ

Օգոստոս 05,2010 00:00

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ պաշտոնական հաղորդագրությամբ, 21127 զորամասի զինծառայող, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով  հարուցված քրեական գործի կապակցությամբ, տեղեկացրեց, որ կասկածանքով ձերբակալվել է  թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանը: Նախնական տվյալներով, կապիտանը կասկածվում է պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելով Ա. Նազարյանին ծեծի ենթարկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու մեջ: Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ  մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել են  նաեւ թիվ 21127 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մանվելի Մխիթարյանը, Ադիբեկ Հրաչյայի Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսի Կիրակոսյանը՝ Ա. Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար: Քրգործի քննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել