Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՏՐՃԱՆԱԿԸ ԽԼԵԼ-ՓԱԽԵԼ Է

Օգոստոս 05,2010 00:00

Ըստ ՀՀ ոստիկանության՝ օգոստոսի 2-ին՝ ժամը 02.30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի եւ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով եւ ալկոհոլային հարբածությամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա Յուրա Պ.-ն: Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Գուգարք գյուղում: Նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Յուրա Պ.-ն Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 14 դպրոցի մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 21-ամյա Արա Հ.-ի, 22-ամյա Նարեկ Օ.-ի եւ 21-ամյա Էդգար Պ.-ի հետ, ապա հարցերի պարզաբանման նպատակով գնացել են Շահումյան գյուղ եւ թիվ 2 շենքի բակում շարունակել վիճաբանությունը, որի ընթացքում Արա Հ.-ն իր մոտ եղած դանակով 5 անգամ հարվածել է Յուրա Պ.-ին, իսկ երբ վերջինս իր մոտ եղած «Սմիթ-Վեսսոն» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով ցանկացել է պաշտպանվել, Արա Հ.-ն ատրճանակը հափշտակել է Յուրա Պ.-ի ձեռքից եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Յուրա Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Նույն օրը, ժամը 18.30-ին Արա Հ.-ն ինքնակամ ներկայացել է Գուգարքի բաժին եւ հանձնել գրպանի ծալովի դանակը եւ վիճաբանության ժամանակ Յուրա Պ.-ից խլած գազային ատրճանակը: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել