Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Օգոստոս 05,2010 00:00

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ մտադիր է պահանջել նոր դատաբժշկական փորձաքննություն՝ Չարենցավանի թիվ 5 դպրոցի սան Դերենիկ Գասպարյանի գործով: Երեխան մաթեմատիկայի քննության կոնսուլտացիայի կանչված աշակերտների միջեւ ծագած ծեծկռտուքի ժամանակ մահացել է հունիսի 5-ին, իսկ քրեական գործ է հարուցվել հուլիսի 21-ին: Ըստ Սաքունցի՝ առանց քրգործ հարուցելու նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եւ երեխայի մահը, ըստ փորձագիտական եզրակացության, վրա է հասել սուր սրտանոթային անբավարարությունից: Մեր հարցին՝ եթե ծեծի առթիվ են հարուցել քրեական գործը, ո՞րն է նոր դատաբժշկական փորձաքննության պահանջի իմաստը, Ա. Սաքունցը պատասխանեց. «Ծեծի առթիվ են հարուցել, սակայն չեն ուզում տեսնել դրա հետեւանքները… կապտուկները…»: Երեկվա դրությամբ որեէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել