Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴՎԵԴԵՎԸ ԿԳԱ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

Օգոստոս 05,2010 00:00

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան կկայանա օգոստոսի երրորդ տասնօրյակում: Այդ մասին «ԱրմԻնֆոյի» թղթակցին հաղորդել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը: Նախնական տեղեկատվության համաձայն, այցը կկայանա մոտավորապես օգոստոսի 19-20-ին, նախատեսված են մի շարք հանդիպումներ: Որոշ տեղեկությունների համաձայն, ռուսական պետության ղեկավարը մտադիր է նաեւ այցելել Գյումրի: Բացի այդ, Դ. Մեդվեդեւը կմասնակցի ՀԱՊԿ գագաթաժողովին, որն առայժմ պաշտոնապես չհաստատված տվյալների համաձայն, կկայանա օգոստոսի 21-ին՝ Երեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել