Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՉԻՆՉ ՉԻ՞ ԲԱՑԱՌՎՈՒՄ

Օգոստոս 05,2010 00:00

Հաջորդ շաբաթվա վերջում Հայոց համազգային շարժումը վարչության եւ հանրապետական խորհրդի նիստեր է հրավիրելու՝ քննարկելու ՀՀՇ առաջիկա անելիքները: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀՇ նորընտիր փոխնախագահ Սամվել Աբրահամյանը՝ միաժամանակ հավելելով, որ նիստերի օրակարգի հարցերն այժմ մշակման փուլում են: Հանրապետական խորհրդի նիստի ժամանակ կուսակցության կանոնադրության պահանջով պետք է հաստատվեն կամ մերժվեն վարչության նախագահի, փոխնախագահի եւ քարտուղարի թեկնածությունները: Հիշեցնենք, որ ՀՀՇ 16-րդ համագումարում կուսակցության վարչության նոր նախագահ է ընտրվել Արամ Մանուկյանը, փոխնախագահ՝ Սամվել Աբրահամյանը, իսկ քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Վահագն Հայոցյանի թեկնածությունը: Հարցին, թե գործնականում հնարավո՞ր է, որ ՀՀՇ խորհուրդը չհաստատի վարչության ղեկավար մարմնի կազմը, Աբրահամյանն ասել է. «Դժվարանում եմ ասել: Հանրապետական խորհուրդն ընտրել է վարչություն: Գիտի, թե ում է ընտրել, դրանից հետո մենք արձագանքներ ենք ստացել: Մյուս խորհուրդների հետ մենք կապի մեջ ենք, նրանց վերաբերմունքն ու կարծիքը գիտենք: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ չի հաստատի, սակայն տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է»: Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու ՀՀՇ մամուլի քարտուղարը: Նրա անունը հայտնի կդառնա տեղի ունենալիք նիստերի ընթացքում: Նախկինում այդ պաշտոնն զբաղեցնում էր Կարեն Կարապետյանը, ով ՀՀՇ վերջին համագումարից հետո հրաժարական է տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել