Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-Ն ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ՋԻՓ X5-Ը

Օգոստոս 05,2010 00:00

\"\"

ՀՀ սովորական քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման մեքենաների վրա փակցնում են «վաճառվում է» հայտարարությունն ու հեռախոսահամար՝ Երեւանի ավտոշուկայի «դալալների» ձեռքը չընկնելու եւ մեքենան էժան չվաճառելու  համար:
Մեր տեղեկություններով, լուսանկարում պատկերված մոտ 100 հազար դոլար արժողությամբ BMW X5-ը պատկանում է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Մի կողմից՝ զարմանալի է, որ ճգնաժամի պայմաններում ՀՔԾ-ի համար այսքան թանկ մեքենա են գնել ու հիմա էլ վաճառում են, մյուս կողմից՝ զարմանալի է, որ ՀՔԾ-ն էլ է վախենում Երեւանի ավտոշուկայի «դալալներից»: Չի բացառվում նաեւ, որ մեքենան այսկերպ վաճառքի հանած ՀՔԾ-ում տնտեսում են ավտոշուկա մուտք գործելու համար վճարվող գումարը:

Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել