Լրահոս
Օրվա լրահոսը

Նյարդերը հանգստացնելու հիանալի միջոց

Օգոստոս 04,2010 00:00

Ներկայումս հայտնի է ավելի քան 200 տեսակի բալ, որոնք տարբերվում են իրենց քիմիական բաղադրությամբ եւ հասնելու ժամանակաշրջանով: Բալն օգտագործում են որպես դիետիկ մթերք, որը նպաստում է ախորժակի եւ մարսողության լավացմանը, ինչպես նաեւ հագեցնում է ծարավը: Բալի պտուղներն իրենց մեջ պարունակում են նյութեր, որոնք նպաստում են աղեստամոքսային տրակտի աշխատանքի լավացմանը: Բալն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ ունենալով հանգստացնող եւ հակաջղաձգային ազդեցություն: Նախորդ հարյուրամյակում որոշ բժիշկներ ընդունել են բալի շիճուկը հոգեկան հիվանդությունների եւ էպիլեպսիայի բուժման ժամանակ: Ըստ doctors.am-ի՝ դեղագործության մեջ բալի օշարակը հաճախ օգտագործվում է դեղորայքի համը լավացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել