Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանը մարզավիճակ է ձեռք բերում

Օգոստոս 04,2010 00:00

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ վնասվածքի պատճառով տեւական ժամանակ չէր մասնակցում հեղինակավոր մրցաշարերի, աստիճանաբար անհրաժեշտ մարզավիճակ է ձեռք բերում: Նա Վաշինգտոնում մեկնարկած ATP-ի միջազգային մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը $1 165 500 է,  մեկնարկային շրջանում բավականին հեշտ հաղթանակ է տարել ամերիկացի Ռաջիվ Ռամի նկատմամբ՝ 6:4, 6:0: Դրա համար Նալբանդյանից պահանջվել է ընդամենը 52 րոպե: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը լինելու է Շվեյցարիայի ներկայացուցիչ Ստանիսլաս Վավրինկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել