Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 3-8-ը Շանհայում մասնակցելու է «Շախմատային վարպետներ» («Chess Masters») մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները լինելու են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Հաո Վանը (Չինաստան):
Armchess.am-ի փոխանցմամբ՝ Չինաստանի մրցաշարում առաջին երկու տեղերը գրավողները հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ նորվեգացի հավակնորդ Մագնուս Կարլսենի հետ միասին կորոշեն «Chess Mastesrs»-ի հաղթողին: