Օգոստոսի 6-ից մեկ ամիս շարունակ Հայաստանի ազգային պատկերասրահում հայ արվեստասեր հասարակությունը կարող է դիտել Հարություն Կալենցի աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված մեծանուն նկարչի 100-ամյակին:
Նկարչի հոբելյանին նվիրված միջոցառումներ կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Այդ առիթով դեռեւս ապրիլի 27-ին Երեւանում բացվել է Հ. Կալենցի թանգարանը, որում կան 200 կտավ եւ շուրջ նույնքան գրաֆիկական գործեր ու արխիվային նյութեր: