Մոլդովայի սահմանադրական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ երկրի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինը չի կարող կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում: BBC-ի փոխանցմամբ՝ այդ հարցի շուրջ բանավեճերը ծագել էին սեպտեմբերի 5-ին այդ երկրում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի համատեքստում: Երկրի Կոմունիստական կուսակցությունը հույս ուներ, որ իր նախագահ Վորոնինը կարող է իրավունք ստանալ կրկին առաջադրվելու նախագահի պաշտոնում, քանի որ մինչ այդ նա երկու անգամ երկրի ղեկավար է ընտրվել ոչ թե ժողովրդի, այլ՝ խորհրդարանի կողմից: