Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իռլանդիայում պայթյուն է որոտացել

Օգոստոս 04,2010 00:00

 

Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդական Հանրապետության սահմանին գտնվող Լոնդոնդերրի քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել: Զոհեր եւ տուժածներ չկան: Թե ինչպե՞ս է գործի դրվել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը՝ առայժմ հայտնի չէ: Վարկածներից մեկով՝ երեքշաբթի օրը, վաղ առավոտյան երկու տղամարդ, որոնցից մեկի ձեռքին հրազեն է եղել, տաքսի են կանգնեցրել, ինչոր սարք են դրել մեքենայի մեջ եւ վարորդին հանձնարարել են այն հասցնել ոստիկանության շենքի մոտ: Լոնդոնդերրիի քաղաքապետը, որը միջադեպից հետո ժամանել է դեպքի վայր, հայտարարել է, թե պայթյունի արդյունքում վնասվել են միայն մոտակա շենքերն, ու ոչ ոք չի տուժել:
Ըստ նախնական վարկածի, պայթյունը կազմակերպել է Իռլանդական Հանրապետության բանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել