Երեքշաբթի օրը սկանդալային միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի խորհրդարանում. նիստերի դահլիճում տեղադրված մեծ էկրանին, որի վրա սովորաբար արտացոլվում են օրենսդիրների քվեարկության արդյունքները, հանկարծակի հայտնվել են պոռնոգրաֆիկ լուսանկարներ: Չնայած ինդոնեզական խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած փորձերին՝ նաեւ մանկահասակ երեխաների մասնակցությամբ արված պոռնոլուսանկարների ցուցադրումը շարունակվել է շուրջ 15 րոպե: Այդ մասին հաղորդում է Newsru Israel-ը: Պարզվել է, որ լուսանկարները վերցված են եղել հարեւան Մալայզիայում եւ Սինգապուրում վաղուց արդեն արգելված կայքերից մեկից: «Հաքերական այդ հարձակումը» հստակորեն պատահականություն չի եղել. այն նվիրված է եղել կառավարությունում Կապի եւ տեղեկատվության նախարարության նախաձեռնությամբ ընթացող՝ Ինդոնեզիայում պոռնոգրաֆիական բովանդակություն պարունակող կայքերը արգելափակելու վերաբերյալ քննարկումներին: Ինդոնեզիայի խորհրդարանի խոսնակ Թոֆիկ Կուրնիավան պաշտոնապես ներողություն է խնդրել միջադեպի համար: Ոստիկանությունը չարագործներին ի հայտ բերելու ուղղությամբ քննություն է սկսել:
Հիշեցնենք, որ, որպես մահմեդական երկիր, Ինդոնեզիայում գործող օրենքները՝ սեքսուալ բովանդակությամբ նյութերի տարածման իմաստով, մինչեւ հիմա շատ ազատական են եղել: Այդ երկրում նույնիսկ լույս է տեսնում Playboy-ի ինդոնեզական տարբերակը: Բայց վերջին տարիներին մահմեդականները հաջողությամբ են հասնում «համեստության խաթարումն» արմատախիլ անող նոր արգելքների սահմանմանը: