Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶՆ ԱՅԴՔԱՆ ՄՈՏ ԵՎ ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ

Օգոստոս 04,2010 00:00

2007 թվականին Ոսկեւանի այն ժամանակվա գյուղապետ Էմմա Հակոբյանը՝ Ռոբերտ Քոչարյանից «Անանիա Շիրակացի» շքանշան ստանալու ժամանակ, երկրի նախագահին խնդրել էր լուծել հայրենի գյուղի գազիֆիկացման խնդիրը: Անցել է 3 տարի, սակայն հիմնահարցը չի լուծվել: Ներկայումս կազմված են Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ 6 գյուղերի` Ոսկեւանի, Ոսկեպարի, Ջուջեւանի, Բաղանիսի, Բարեկամավանի, Կոթիի գազիֆիկացման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, սակայն այդ գյուղերն, ամենայն հավանականությամբ, այս տարի էլ չեն գազիֆիկացվի: Տարածքի համայնքապետերից տեղեկացանք, որ գազի եւ գազիֆիկացման վերաբերյալ կոնկրետ խոստում ոչ մի պաշտոնյա չի տվել: Մինչդեռ, ներկայումս գազատարը Բաղանիս գյուղից ընդամենը 500 մ հեռավորությամբ է անցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել