Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՁԱԿՈ՞ՒՐԴ Է ԳՆԱՑԵԼ

Օգոստոս 04,2010 00:00

Այս տարվա մայիսի 28-ին «Զինկոմի չծառայող որդին» լուրով անդրադարձել ենք Նոյեմբերյանի զինկոմ, փոխգնդապետ Անդրանիկ Հարությունյանին, ով շուրջ 19 տարի ղեկավարում է Նոյեմբերյանի զինկոմիսարիատը: Նրա միակ որդին՝ իբրեւ Ադրբեջանից փախստական, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում: Զինկոմի մասին մեր հրապարակմանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի արձագանքել: Սա մի կողմից նշանակում է, որ մեր գրածն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, մյուս կողմից ցավալիորեն փաստում, որ պետական կառույցներում շատ հաճախ չեն տեսնում բացասական իրողությունները: Նոյեմբերյանի զինկոմիսարիատից տեղեկացանք, որ արդեն 10 օր զինկոմ Հարությունյանն արձակուրդի մեջ է: Սակայն հայտնի չէ` նրա արձակուրդը «հիմնական» է, թե՞հերթական, որից հետո նա կվերադառնա իր պաշտոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել