Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈԹ ԱՄԻՍ Է՝ ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ

Օգոստոս 04,2010 00:00

 Ըստ ՊԵԿ տեղեկատվական վարչության՝ 2010 թվականը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել եւ շարունակում է գերակատարումներով. այս տարվա առաջին 7 ամիսների հավաքագրումները գերակատարվել են ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 338,3 մլրդ դրամ՝ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 34,7 մլրդով (առանց սոցիալական ապահովագրության վճարների): Ընթացիկ տարվա 7 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 60,2 մլրդ դրամով ավելի, իսկ 2008-ի առաջին 7 ամիսների համեմատ՝ մոտ 3 մլրդով ավելի (առանց սոցիալական ապահովագրության վճարների): Սոցապահովագրության վճարների մասով եւս արձանագրվել է գերակատարում՝ ինչպես 2009-ի հունվար-հուլիսի, այնպես էլ 2010-ի 7 ամսվա ծրագրային ցուցանիշների նկատմամբ: 2010թ.-ի հունվար-հուլիս ամիսներին հավաքագրվել է  64,9 մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է ավելի քան 6,5 մլրդ դրամով: 2010-ի առաջին 7 ամիսների ընթացքում հավաքագրված սոցվճարներն ավելի քան  8 մլրդ-ով գերազանցել են 2009-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել