ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը կսկսվի օգոստոսի 21-ից: Հավատարմագրման դիմումները ներկայացնելու վերջնական ժամկետը սեպտեմբերի 11-ն է: Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետին՝ ներկայացնելով լրատվական գործունեություն իրականացնողի լրիվ անվանումը, իրավական կարգավիճակը, գտնվելու վայրը, հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, երկու լուսանկար (3×4 չափի), լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հաuցեն, հեռախոuահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիuիք առկա են): Այս մասին տեղեկացնում է ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: