Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավորը մասնակցելն էր

Օգոստոս 03,2010 00:00

Օլիմպիական այս կարգախոսը լիուլի բավարարում է Բարսելոնում ավարտված աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը մասնակցած մեր հանրապետության երեք ներկայացուցիչներին: Արագավազորդ Արման Անդրեսյանի անհաջող մրցելույթից հետո, վերջին տեղ է զբաղեցրել նաեւ 400 մետր արգելավազորդ Ամալյա Շառոյանը՝ 1.01,37 արդյունքով: Մի փոքր հաջող մասնակցության ակնկալիք կար հեռացատկորդ Արսեն Սարգսյանից, որի լավագույն արդյունքը 8,02 մետր է, իսկ այս մրցաշրջանում ցույց է տվել 7,96 մետր: Սակայն նա նույնպես հանդես եկավ իր հնարավորություններից ցածր, ցատկեց ընդամենը 7,60 մետր եւ չհաղթահարեց նախնական փուլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել