Գերմիջին քաշային կարգում WBA-ի չեմպիոն, ծագումով ղազախ Դմիտրի Սարտիսոնը, որը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, Համբուրգում կազմակերպված բռնցքամարտի շոուի շրջանակներում միավորներով պարտության մատնեց իր գոտու հավակնորդ, նույնպես գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Խորեն Գեւորին: 12 ռաունդ շարունակված այդ մենամարտում մրցավարները միահամուռ հաղթանակը շնորհեցին Սարտիսոնին՝ 115:112, 117:109, 117:110: