Armchess.am-ը տեղեկացնում է, որ լույս է տեսել շախմատային հայտնի մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանի «Շախմատային «Միկան»՝ ոսկե, արծաթե, բրոնզե» գիրքը: Այն նվիրված է շախմատային եվրագավաթներում «Միկա» ակումբի ելույթներին: Սենթ-Վինսենթի, Ֆուեգենի, Կեմերի, Կալիթեայի, Օրիդի մրցաշարերի լուսաբանմանը զուգահեռ՝ զետեղված են «Միկայի» շախմատիստների՝ Արոնյանի, Հակոբյանի, Սարգսյանի, Փաշիկյանի, Պետրոսյանի, Անդրիասյանի խաղացած պարտիաները, բազմաթիվ լուսանկարներ, Եվրագավաթի ամբողջ պատմությունն ամփոփող տեղեկատու նյութեր: