Այսօր Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը:
Հայաստանի ազատ ոճայիններն արդեն մեկնել են մրցավայր: Ավագ մարզիչ Էդուարդ Թունյանցի գլխավորած հավաքականի սաները հանդես են գալու բոլոր 10 քաշային կարգերում: Նրանք են. Գոռ Բարեղյան՝ 42 կգ քաշային կարգ, Յաշա Հակոբյան՝ 46 կգ, Արշակ Շավելյան՝ 50 կգ, Գոռ Գրիգորյան՝ 54 կգ, Իշխան Պողոսյան՝ 58 կգ, Սամվել Պետրոսյան՝ 63 կգ, Շամիր Աթյան՝ 69 կգ, Գեւորգ Համբարձումյան՝ 76 կգ, Էդիկ Մկոյան՝ 85 կգ եւ Համլետ Աբրահամյան՝ 100 կգ:
Վաղը մեկնում են նաեւ մեր պատանի հունահռոմեականները, որոնք, սակայն հանդես են գալու ութ քաշային կարգերում: Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանն ընտրել է հետեւյալ ըմբիշներին՝ 42 կգ Կարեն Ասլանյան, 46՝ Գեւորգ Ղարիբյան, 50՝ Ռուդիկ Մկրտչյան, 54՝ Տիգրան Աբրահամյան, 58՝ Սուրեն Հասրաթյան, 69՝ Ասատուր Արշակյան, 76՝ Կարեն Աբգարյան:
Այս առաջնությունում ազատ ոճայինների գոտեմարտը սպասարկողների թվում լինելու է մեր երկրի ներկայացուցիչ Գուրգեն Սահակյանը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից երեկ մեզ տեղեկացրին, որ Սարաեւոյում ընթանալիք կանանց առաջնությունում մենք ներկայացուցիչ չենք ունենալու: