Աֆղանստանի հարավում գտնվող Կանդագար նահանգում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի զոհ են դարձել երեխաներ: Մահապարտը ռումբը պայթեցրել է տեղի պաշտոնյաներին տեղափոխող ավտոմեքենայի մոտ: Մեքենայում եղած մարդկանցից որեւէ մեկը չի տուժել, փոխարենը զոհվել է մեքենայի մոտով անցնող հինգ երեխա, եւս մեկը վիրավորվել է: ԼՁԸՀ-ՁԸհհ-ը հիշեցնում է, որ անցած կիրակի օրն այդ գավառի վարչական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում էլ 6 խաղաղ բնակիչ էր սպանվել, եւս 9-ը վիրավորվել էր: Ահաբեկչական այս ակտերն իրականացրել են «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինները: