Չորեքշաբթի օրը Քենիայի իշխանությունները երկրի քաղաքացիների քննարկմանն են ներկայացնելու Սահմանադրության նոր նախագիծ, որով, ի թիվս այլ նորամուծությունների, երկրի նախագահի եւ վարչապետի դիրքերի թուլացում է նախատեսվում: 2007 թ. իրադարձություններից հետո, երբ Քենիայի ցեղախմբերի միջեւ ծագած հակամարտության արդյունքում շուրջ 1300 մարդ էր զոհվել եւ 300 հազարն էլ մնացել էր անօթեւան, երկրի նախագահ Մվաի Կիբակին (լուսանկարում) եւ վարչապետ Ռայլա Օդինգան իշխանությունը հավասարապես կիսելու եւ երկրի Սահմանադրությունը վերանայելու շուրջ համաձայնության էին եկել: Նախկինում էլ Սահմանադրությունը փոխելու փորձեր արվել էին, բայց՝ անհաջող. վերջին այ